Ծնվել է 1957թ. փետրվարի 27-ին Սիսիանում: Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը` ինժեներ հիդրոտեխնիկի որակավորմամբ:
1981-84-ին աշխատել է «Հայպետջրնախագիծ» ինստիտուտում ինժեներ, 1984-87-ին սովորել է ասպիրանտուրայում, 1987-90-ին աշխատել է Երեւանի ջրային պրոբլեմների եւ հիդրոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտում գիտաշխատող, 1990-94-ին` Սիսիանի «Սյունիք» ձեռնարկության տնօրեն, 1994-ին ընտրվել է Սիսիանի շրջխորհրդի նախագահ:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: ՀՀՇ անդամ: