Ծնվել է 1951թ. հունվարի 12ին Երեւանում: Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը` էլեկտրոնային սարքերի ինժեների որակավորմամբ:
Դատապարտվել է քաղաքական գործունեության համար, 1974-76-ին եղել է կալանավայրում: 1968-ից աշխատել է Երեւանի տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում եւ հաշվիչ կենտրոններում` ինժեներ, գիտաշխատող, բաժնի վարիչ, հատուկ ծրագրերի պետական վարչության բաժնի վարիչ:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ: