Ծնվել է 1952թ. սեպտեմբերի 9-ին Երեւանում: Ավարտել է Երեւանի թեթեւ արդյունաբերության տեխնիկումը` տեխնիկ տեխնոլոգի որակավորմամբ:
1967-70-ին աշխատել է Երեւանի էլեկտրաշարժիչների գործարանում բանվոր, 1975-79-ին` կոշիկի «Մասիս» ամ արտադրամասի պետ, 1981-91-ին` ավտոլիցքավորման կայանի պետ, 1991-ից` «Իմակ» ֆիրմայի նախագահ:
Աժ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ:
Անկուսակցական: