Ծնվել է 1937 թ. փետրվարի 11-ին Իջեւանում:
1965 թ. ավարտել է Մոսկվայի համամիութենական պետական կինոինստիտուտը: Օպերատոր, բեմադրիչ: Պրոֆեսոր: ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ: Պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով (1998 թ.):
1955-1999 թթ. «Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատել է օպերատորի օգնական,
ընթերակա, բեմադրող օպերատոր, բեմադրիչ: 1987 թ. եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ: 1988 թ. դասախոսում էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում:
1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության, ապա «Ժողովրդի ձայն» պատգամավորական խմբի անդամ:
2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Արդարություն» դաշինքի ընտրացուցակով: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Արդարություն» խմբակցության անդամ: Անկուսակցական:
Մահացել է 2003 թ. հոկտեմբերի 16-ին: