National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Սուրիկ Սերգեյի Խաչատրյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
01.08.1956
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն

 
Հանձնաժողով

Ծնվել է 1956 թ. օգոստոսի 1-ին Գորիսում:

1995թ. ավարտել է Սյունիքի «Պրոգրես» համալսարանը, 2003 թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան: Տնտեսագետ: Պարգեւատրվել է «Մարշալ Բաղրամյան» (1998 թ.), «Մայրական երախտագիտություն» (2000 թ.), «Գարեգին Նժդեհ» (2001 թ.) մեդալներով եւ 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով (2002 թ.):

1972-1979թթ. Գորիսի ավտոնորոգման գործարանում աշխատել է վարպետ:

1988-1991թթ. մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին: Եղել է ԵԿՄ-ում հրամանատար, 1991-1994թթ.` ՀՀ պաշտպանության նախարարության Գորիսի գումարտակի հրամանատար, 1994-1996 թթ.` Գորիսի քաղխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ, 1996-1999 թթ.՝ նախագահ, ապա քաղաքապետ: ԵԿՄ Սյունիքի մարզխորհրդի նախագահ:

1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 146 ընտրատարածք): «Բարեփոխումներ», ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 70 ընտրատարածք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ:

2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 52 ընտրատարածքից: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ անդամ:

Ամուսնացած է, ունի չորս երեխա:

Սյունիքի մարզպետ նշանակվելու կապակցությամբ (25.03.2004 թ.) պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են:






ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am