Ծնվել է 1958 թ. մարտի 1-ին Կիրովականում (Վանաձոր):
1980թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, 1996 թ.` իրավաբանական ֆակուլտետը: Պատմաբան: Իրավաբան: Պատմական գիտությունների թեկնածու:
1981թ. Հայաստանի ԳԱ պատմության ինստիտուտում աշխատել է ավագ լաբորանտ, 1987-1995 թթ.` կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող, ավագ գիտաշխատող:
1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 61 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, նախագահի տեղակալ: «Բարեփոխումներ», ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:
1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 47 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, նախագահի տեղակալ, նախագահ: «Միասնություն» խմբակցության անդամ:
2001-2003թթ. Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար, վեհաժողովի փոխնախագահ:
2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 36 ընտրատարածքից: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Մինչեւ 2006թ. օգոստոսի 28-ը եղել է «Արդարություն» խմբակցության քարտուղար: Այժմ խմբակցություններում եւ պատգամավորական խմբում ընդգրկված չէ: Անկուսակցական:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: