National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Ռուդիկ Գեորգիի Հովսեփյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
05.05.1939
Կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1939 թ. մայիսի 5-ին Երեւանում:

1962 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը, 1974 թ.՝ Մոսկվայի կինոսցենարիստների եւ բեմադրիչների երկամյա բարձրագույն դասընթացները: Ճարտարագետ-երկրաբան: Կինոթատերագիր, գրող:

1962-1964 թթ. Թուրքմենիայում եւ Հայաստանում աշխատել է երկրաբան: 1965-1966 թթ. եղել է «Ավանգարդ» թերթի բաժնի վարիչ, 1966-1969 թթ.՝ «Գրական թերթի» թղթակից, 1970-1974 թթ.՝ «Սովետական գրականություն» ամսագրի բաժնի վարիչ:

1975-1976 թթ. հեռուստառադիոպետկոմում եղել է գլխավոր խմբագիր: 1976-1979 թթ. աշխատել է «Եթերում է Երեւանը» թերթի խմբագրությունում, 1980 թ.՝ «Սովետական գրականություն» ամսագրի բաժնի վարիչ, 1982-1987 թթ.՝ «Սովետական գրող» հրատարակչության բաժնի վարիչ, գլխավոր խմբագիր: 1987-1988 թթ. եղել է Հայաստանի գրողների միության քարտուղար, 1989 թ.՝ «Նորք» ամսագրի գլխավոր խմբագիր:

2000-2003 թթ.` ԱԺ պատգամավոր (ՀՅԴ համամասնական ընտրացուցակով): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՅԴ խմբակցության անդամ:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: ՀՅԴ խմբակցության անդամ: ՀՅԴ անդամ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am