Ծնվել է 1952 թ. հունիսի 5-ին Երեւանում:
1977 թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտը: Բժիշկ: Բժշկական գիտությունների թեկնածու: Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ: Պարգեւատրվել է «Մայրական երախտագիտություն» (1998 թ.), Մարտական ծառայության (2001 թ.), «Գարեգին Նժդեհ» (2002 թ.) մեդալներով:
1974-1976 թթ. աշխատել է թիվ 3 բուժսանմասի բուժակ, 1976-1977 թթ. Երեւանի հանրապետական կլինիկական հիվանդանոցում` բժիշկ-ինտերն, 1977-1983 թթ. Ղափանի միջշրջանային ուռուցքաբանական դիսպանսերում` ուռուցքաբան-թերապեւտ, 1983-1989 թթ.` ՀՍԽՀ առողջապահության նախարարության Ղափան-Մեղրիի միջշրջանային դատաբժշկական փորձագետ: 1989-1992 թթ. եղել է Ղափանի բժշկական ուսումնարանի տնօրեն, 1992- 2003 թթ.` Երեւանի թիվ 1 հենակետային բժշկական ուսումնարանի տնօրեն: ՀՀ առողջապահության նախարարության միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդի նախագահ: ԵԿՄ անդամ:
2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 53 ընտրատարածքից: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: