National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Արարատ Եղիշի Մկրտչյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
22.07.1953
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1953 թ. հուլիսի 22-ին Արարատ քաղաքում:

1978 թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտը: Բժիշկ: Բժշկական գիտությունների դոկտոր:

1978-1983 թթ. աշխատել է Եղեգնաձորի շրջանի սանէպիդկայանում սննդի առողջաբանության բժիշկ, 1983-1985 թթ.` ՀՀ առողջապահության նախարարության ընդհանուր առողջաբանության եւ մասնագիտական հիվանդությունների ԳՀԻ-ում ավագ գիտաշխատող, 1985-1991 թթ. Երեւանի պետական բժշկական ինստիտուտում` ավագ գիտաշխատող, ընթերակա եւ գիտքարտուղար: 1991-1992 թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարարությունում տնտեսագիտության գլխավոր վարչության պետ, 1992-1998 թթ.` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, 1998-2000 թթ.` ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահության գործակալության պետ, 2000 թ.` ՀՀ առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարար, 2000-2003 թթ.` ՀՀ առողջապահության նախարար:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: 2003թ. հունիսից մինչեւ 2004թ. հոկտեմբեր` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2004թ. հոկտեմբերից` ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:  ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ անդամ:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am