National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Սամվել Սարգսի Թումանյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
25.02.1949
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1949 թ. փետրվարի 25-ին Երեւանում:

1971թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-էլեկտրիկ: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու: Պարգեւատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով (1986 թ.):

1971-1974թթ. ՀԽՍՀ ԳԱ Գորիսի ֆիզիկատեխնիկական կենտրոնում եւ 1974-1975 թթ.` ԳԱ հաշվողական կենտրոնում աշխատել է կրտսեր գիտաշխատող, 1975-1979 թթ. ԵՊՀ հատուկ կոնստրուկտորական բյուրոյում` խմբի ղեկավար, կրտսեր գիտաշխատող, տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ: 1979-1985 թթ. եղել է «Անի» ԳԱՄ «Գառնի» գործարանի փոխտնօրեն, «Անի» ԳԱՄ «Արաքս» գործարանի տնօրեն, 1985-1999 թթ.` «Անի» ԳԱՄ գլխավոր տնօրեն, Երեւանի միկրոէլեկտրոնիկայի ԳՀՏԻ տնօրեն:

1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ:

2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ԱՄ կուսակցության համամասնական ընտրացուցակով: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2005 թ. փետրվարից` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: ԱՄ խմբակցության անդամ: ԱՄ անդամ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:







ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am