Ծնվել է 1948 թ. մարտի 29-ին Հոկտեմբերյանում (Արմավիր):
1970 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը, 1973 թ.` Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրան: Քիմիկոս: Քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
1974 թ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ օրգանական քիմիայի ինստիտուտում կրտսեր գիտաշխատող, 1974-1993 թթ. «Նաիրի» ԳԱՄ-ում, Պոլիմերների համամիութենական ԳՀԻ-ում` ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ, բաժնի պետ: 1993-2000 թթ. եղել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Պարեն» ԳԱՆ ՊՓԲԸ տնօրեն, 2000-2002 թթ.` ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության եւ սերտիֆիկացման վարչության պետ, 2002-2003 թթ.` ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ:
2003 թ. օգոստոսի 5-ից ԱԺ պատգամավոր՝ ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ անդամ:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: