Ծնվել է 1947 թ. մայիսի 1-ին Թումանյանի շրջանի Օձուն գյուղում:
1972 թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտը: Վիրաբույժ: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Վրաստանի բժշկագիտության ակադեմիայի ակադեմիկոս: Պարգեւատրվել է Պատվո շքանշանով (1989 թ.) եւ Արցախի Մարտական ծառայության մեդալով (2000թ.):
1971-1972թթ. աշխատել է Երեւանի երկրորդ բուժմիավորման բուժակ, 1972-1973 թթ.` Ալավերդու կենտրոնական հիվանդանոցի վիրաբույժ, 1973-1978 թթ.` Ախթալայի հիվանդանոցի վիրաբուժական բաժնի վարիչ: 1978 թ. եւ 1980-1983 թթ. եղել է Ալավերդու շրջանային հիվանդանոցի վիրաբուժական բաժնի վարիչ, 1978-1980 թթ.` Սուկ-Արաս քաղաքի (Ալժիր) հոսպիտալի վիրաբուժական բաժնի վարիչ: 1983թ. աշխատել է ԽՍՀՄ ԳԱ ՀՎԳԿ Երեւանի մասնաճյուղի վիրաբույժ, 1983-1987 թթ.` վիրաբուժական բաժնի վարիչ, 1987-1992 թթ.` առաջատար գիտաշխատող, վիրաբուժական բաժնի վարիչ, 1992-1993 թթ.` տնօրենի պաշտոնակատար: 1993-2000 թթ. եղել է Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի տնօրեն, 1994 թվականից` ՀՀ ազգային առողջապահության ինստիտուտի վիրաբուժական նեղ մասնագիտությունների ամբիոնի վարիչ, 2001 թ.՝ «Ա. Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ խորհրդի նախագահ:
2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 40 ընտրատարածքից: ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: