National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Վազգեն Ղուկասի Կարախանյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
05.08.1946
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1946 թ. օգոստոսի 5-ին Իրանի Սպահանի մարզի Սինադան գյուղում:

1965-1968 թթ. սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում (քաղաքական դրդապատճառներով թողել է ուսումը): Պարգեւատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով (2003 թ.):

1968 թ. աշխատել է Երեւանի 26 կոմիսարների շրջանի թիվ 6 տնային կառավարչությունում տեխնիկ, 1970-1972 թթ. «Հայկապշին» վարչությունում` մոնտաժող, պահեստապետ, 1972-1977 թթ. Երեւանի ավտոբեռնիչների գործարանում` պահեստապետ, հղկող բանվոր, տեխնիկական վերահսկիչ: 1977-1981 թթ. եղել է «Աբովյանշին» տրեստումվարպետ, 1981-2003 թթ. Երեւանի «Հիդրոապարատ» գործարանում՝ բանվոր, տեղամասի պետ, տնօրենի օգնական, ընդհանուր հարցերով տնօրենի տեղակալ:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ անդամ:

Ամուսնացած է, ունի չորս երեխա:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am