National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Հրայր Կառլենի Կարապետյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
11.08.1963
Կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1963 թ. օգոստոսի 11-ին Երեւանում:

1985 թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը եւ ասպիրանտուրան: Մանկավարժ-հոգեբան: Պարգեւատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով (2002 թ.):

1980-1981 թթ. աշխատել է Երեւանի էլեկտրալամպերի գործարանում բանվոր, 1985-1987 թթ. Նոր Գեղիի միջնակարգ դպրոցում` ուսուցիչ, 1987-1990 թթ. Երեւանի թիվ 181 միջնակարգ դպրոցում` ուսուցիչ: 1987-1989 թթ. եղել է «Միացում» կազմակերպության «Զանգակատուն» հանդեսի խմբագիր: 1990-1995 թթ.` ՀՅԴ Հայաստանի ԿԿ անդամ: 1990-1992 թթ. մասնակցել է Գետաշենի, Շահումյանի, Բերդաձորի ինքնապաշտպանության կազմակերպմանը: 1996-1998 թթ. եղել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, 1998-2003 թ.` ՀՀ Արագածոտնի մարզպետ:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՅԴ խմբակցության քարտուղար: ՀՅԴ անդամ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am