Ծնվել է 1933 թ. մայիսի 1-ին Արարատի շրջանի Շահումյան գյուղում:
1953 թ. ավարտել է Երեւանի բժշկական ուսումնարանը: Ատամնաբույժ:
1954-1956 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1956-1996 թթ. աշխատել է ատամնաբույժ: 1996-1999 թթ. եղել է Շահումյանի գյուղապետ:
1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 32 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Կայունություն», ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ:
2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 23 ընտրատարածքից: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ: ՀՀԿ անդամ:
Ամուսնացած է եղել եւ ունեցել երեք երեխա:
Մահացել է 2006 թ. դեկտեմբերի 15-ին: