Ծնվել է 1968թ. օգոստոսի 19-ին Երեւանում:
2002թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան: Տնտեսագետ: Պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետությունում օլիմպիական շարժման զարգացմանը մատուցած ծառայությունների համար մեդալով (2002թ.):
1988-1990թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1990թ. աշխատել է «Սանտեխարտադրում» գործարանում վարպետ, 1993թ.` մետաղական կոնստրուկցիաների արտադրամասի պետ: 1994-2003թթ. զբաղվել է մասնավոր գործունեությամբ:
2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (14 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում չի ընդգրկվել:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 7 ընտրատարածքից:
Ամուսնացած է, ունի հինգ երեխա: