Հրանտ Ռոբերտի Մադաթյան
Ծնվել է 1964թ. մայիսի 24-ին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում: 1989թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետի հեռակա ուսուցման բաժինը: 1982-1984թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1984-1985թթ. աշխատել է Ծովագյուղի խորհրդային տնտեսությունում որպես բանվոր, 1985-1986թթ.` փոխտնօրեն, 1986-1987թթ.` Սեւանի եւ Հրազդանի շրջանների բույսերի կարանտինի պետական տեսչության պետ, 1987-1991թթ.` Ծովագյուղի խորհրդային տնտեսության կուսկազմակերպության կոմիտեի ազատված քարտուղար, 1993-1995թթ.` ՀՀ քաղավիացիայի վարչության «Տուրավիա» պետական ձեռնարկության փոխտնօրեն, 1995-2004թթ.` «Սեւան-Մոթել» ՊՓԲԸ-ի տնօրեն, 2004-2007թթ.` «Սեւան-Մոթել» ՓԲԸ-ի տնօրեն: 1983-1991թթ. ԽՄԿԿ անդամ: 1986-1991թթ. Սեւանի շրջխորհրդի դեպուտատ: 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 23 ընտրատարածքից: Ամուսնացած է, ունի հինգ երեխա: |