Ծնվել է 1957թ. ապրիլի 21-ին Լոռու մարզի Տաշիրի շրջանի Սարչապետ գյուղում:
1975-1977թթ. ծառայել է սովետական բանակում:
1985թ. ավարտել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուծական ֆակուլտետը: Անասնաբույժ-ինժեներ:
1978-1980թթ. աշխատել է Լոռվա փորձարարական բազայի անասնաբուծության տեխնոլոգիայի բաժնում, իսկ 1980-1982թթ.` կենդանիների կերակրման բաժնում` որպես լաբորանտ, 1982-1984թթ.` Կալինինոյի կոմերիտմիության շրջկոմում` կազմակերպչական բաժնի վարիչ, իսկ 1984-1987թթ.` երկրորդ քարտուղար, 1987-1988թթ.` Կալինինոյի կոմկուսի շրջկոմում` գյուղատնտեսական գծով հրահանգիչ, 1988-1993թթ.` Կալինինոյի շրջկոմի գյուղատնտեսական վարչությունում` գլխավոր անասնաբույժ: 1993-1996թթ. եղել է Տաշիրի միջշրջանային սահմանային կետի տեսուչ, երկրորդ կարգի գյուղատնտես,1996-2007թթ. «Տաշիրի կարի ֆաբրիկա» ԲԲԸ գործադիր տնօրեն, 1999-2007թթ.` «Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարան» ԲԲԸ գործադիր տնօրեն, իսկ 2005-2007թթ.` խորհրդի նախագահ, 2004-2007թթ.` «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ գործադիր տնօրեն: 2007թ. հունվար-մայիս ամիսներին եղել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 32 ընտրատարածքից:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: