National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Մանվել Անդրանիկի Ղազարյան

Ծնվել է 1961թ. մայիսի 2-ին Արարատի շրջանի Վանաշեն գյուղում:

1989թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ:

1980-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում:

Աշխատել է ապրանքագետ, տնտեսագետ, հաշվապահ: 1991-1992թթ. եղել է Արարատի թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն, 1993-1997թթ.՝ Վեդու գինու գործարանի տնօրեն, 1997թ.՝ նույն ԲԲԸ խորհրդի նախագահ:

1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 33 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 24 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:

2007թ. մայիսի 12-ին  Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 18 ընտրատարածքից:

Պարգեւատրվել է «Մայրական երախտագիտություն» (2000թ.), ԼՂՀ «Արիության» (2000թ.), «Շուշիի ազատագրման համար» (2001թ.), «Արիության համար» (2001թ.) «Մարշալ Բաղրամյան» (2001թ.), «Գարեգին Նժդեհ» (2005թ.) եւ «Մարտական ծառայության» (2007թ.) մեդալներով, ինչպես նաեւ Արցախյան ազատամարտիկների միության նախագահի պատվոգրով:

2002 թվականից ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների միության եւ ՀՀ օլիմպիական կոմիտեի անդամ է

Ամուսնացած է, ունի երեք երեխա:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am