National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Հրանտ Մերուժանի Գրիգորյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
23.11.1966
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ



Ծնվել է 1966թ. նոյեմբերի 23-ին Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղում:

2000թ. ավարտել է Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանը: Տնտեսագետ: Պարգեւատրվել է «Մայրական երախտագիտություն» մեդալով (1995թ.), 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով (1996թ.), «Մարշալ Բաղրամյան» (2001թ.), «Անդրանիկ Օզանյան» (2003թ.) եւ «Վազգեն Սարգսյան» (2003թ.) մեդալներով:

1983-1985թթ. աշխատել է Արշալույս գյուղի կոլտնտեսությունում: 1985-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1989-1996թթ. եղել է երկրապահ ջոկատի մարտիկ, վաշտի հրամանատարի տեղակալ: Ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում. 1995թ. եղել է վաշտի հրամանատար: ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ: 1996-1997թթ. եղել է Էջմիածնի հացի գործարանի տնօրեն:

1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 37 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 28 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:

2007թ. մայիսի 12-ին  Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 20 ընտրատարածքից:

Ամուսնացած է, ունի չորս երեխա:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am