Ծնվել է 1971թ. ապրիլի 9-ին Երեւանում:
1994թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Իրավաբան: 1986-1989 թթ. աշխատել է Երեւանի թիվ 5 հացի գործարանում բանվոր, 1989-1991թթ.` «Կաթ» ԱՄ-ում ԼԿԵՄ կոմիտեի ազատված քարտուղար: 1996-1997թթ. եղել է Երեւանի Շահումյանի շրջանի դատախազության քննիչ, 1997 թվականից՝ «Դերժավա» եւ «Սլավգրուպ» ընկերությունների նախագահ:
2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՕԵԿ): Մինչեւ 2006թ. մայիսի 22-ը` ՕԵ խմբակցության անդամ: 2006թ. մայիսի 25-ից` «Գործարար» պատգամավորական խմբի անդամ: Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 29 ընտրատարածքից:
Ամուսնացած է, ունի չորս երեխա: