National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Արծրունի Սուրենի Ղալումյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
23.02.1958
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1958 թ. փետրվարի 23-ին Իջեւանում:

1987 թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ:

1975-1977 թթ. աշխատել է Իջեւանի գորգագործական կոմբինատում բանվոր:

1977-1979 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1979-1992 թթ. եղել է Իջեւանի շրջկոոպի աշխատակից, ավագ վաճառող եւ մթերումների գրասենյակի վարիչ, շրջկոոպի հասարակական սննդի միավորումում` բանվորական ճաշարանների փոխտնօրեն, տնօրեն, 1992-1996 թթ.` Վորոնեժի (ՌԴ) «ԱՌՄԻ եւ ՏՆՊ» եւ «Վեստռոս» ֆիրմաների ներկայացուցիչ Հայաստանում, 1996-1997 թթ.` «Իջեւան» ասոցիացիայի փոխտնօրեն, 1997-1998 թթ.` Տավուշի մարզպետարանի բնապահպանության բաժնի վարիչ, 1998-2003 թթ.` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Իջեւանի ճանապարհների շահագործման եւ շինարարության» ՓԲԸ գործադիր տնօրեն:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 55 ընտրատարածքից: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ: 2006թ. հուլիսի 22-ից ՀՀԿ անդամ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am