Ծնվել է 1949թ. սեպտեմբերի 9-ին Երեւանում։
1971թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը, 1977թ.` ՍՍՀՄ ԳԱ սիբիրյան բաժանմունքի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան։ Ինժեներ-էլեկտրիկ։ Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր։
1971-1974թթ. աշխատել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում` որպես ավագ ինժեներ, 1977-1993թթ.` Հայաստանի պետպլանի տնտեսագիտական եւ պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում` ավագ գիտաշխատող, սեկտորի վարիչ, բաժնի վարիչ, գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, 1993-1999թթ.՝ ՀՀ Գերագույն խորհրդի աշխատակազմի սոցիալ-տնտեսագիտական բաժնի վարիչ, այնուհետեւ Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական վերլուծության վարչության պետ։ 1994-1996թթ. ընտրվել է ՀՀ կենտրոնական բանկի վարչության անդամ։ 2003-2007թթ. եղել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ:
Տնտեսական զարգացման հիմնախնդիրների լուծմանը նվիրված հետազոտությունների համար 1980թ. հասարակական գիտությունների գծով արժանացել է Համամիութենական մրցանակաբաշխության դափնեկրի կոչման:
ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ, ՀՀ ինժեներական ակադեմիայի թղթակից-անդամ:
Ավելի քան 130 հրապարակումների հեղինակ է:
Երկու անգամ ընտրվել է Երեւանի խորհրդային շրջանի շրջխորհրդի պատգամավոր:
1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք)։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության անդամ։
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
Ամուսնացած է, ունի երեք երեխա։