Ծնվել է 1950թ. հունիսի 16-ին Սեւանում:
1972թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, 1984թ.` ՍՍՀՄ ՆԳՆ ղեկավար աշխատողների բարձրագույն դպրոցը: Բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու:
1972-1975թթ. աշխատել է Սեւանի շրջանային հիվանդանոցում` որպես վիրաբույժ, 1975-1977թթ.` Ապարան-Արագած միջշրջանային դատաբժշկական փորձագետ, 1976թ.` ՆԳՆ համակարգում` հիվանդանոցի պետ, 1994թ.` Կարմիր Խաչի Միջազգային Վերականգնողական կենտրոնում` ադմինիստրատիվ տնօրեն, 1995թ.` գլխավոր տնօրեն: 2001 թվականին ընտրվել է Հայկական Կարմիր Խաչ ընկերության նախագահ:
Եվրոպական համալսարանի Մոսկովյան ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր, Եվրոպական համալսարանի պատվավոր պրոֆեսոր, ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի իսկական անդամ, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ, Հայաստանում ՄԻԱՎ-ՁԻԱՀ, տուբերկուլյոզի եւ մալարիայի դեմ տարվող պայքարի միջպետական կառավարական հանձնաժողովի նախագահ:
Սովետական միության ըմբշամարտի գծով «Բուրեվեստնիկ» ընկերության չեմպիոն, սպորտի վարպետ:
Երգահան, բազում ստեղծագործությունների հեղինակ:
Պարգեւատրվել է ՍՍՀՄ «Առողջապահության գերազանցիկ» պատվոգրով, նախկին ԽՍՀՄ եւ ՀՀ շքանշաններով ու մեդալով, արժանացել է «Կարմիր Խաչ» շնորհակալագրի:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
2009թ. նոյեմբերի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: