Ծնվել է 1944 թ. օգոստոսի 14-ին Սիսիանի շրջանի Վաղուդի գյուղում:
1964 թ. ավարտել է Քաջարանի շինարարական տեխնիկումը, 1967 թ.` Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտի երկամյա դասընթացները: Շինարար: Հիդրոշինարար: Պարգեւատրվել է 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով (1994 թ.), «Անդրանիկ Օզանյան» (1998 թ.) եւ «Մարշալ Բաղրամյան» (1999 թ.) մեդալներով:
1961-1964 թթ. աշխատել է «Քաջարանշին» տրեստի թիվ 1 շինվարչությունում բանվոր, 1976-1978 թթ. «Հայհիդրոշին»-ի Տաթեւհէկի շինվարչությունում` տեղամասի պետ, 1978-1984 թթ.` «Արփա-Սեւան» շինվարչության հատուկ տեղամասի պետ: 1984-1992 թթ. եղել է «Գյուղշին» թիվ 6 տրեստում տնտհաշվարկային տեղամասի պետ:
Մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին, 1990-1993 թթ. եղել է ինքնապաշտպանական գումարտակի հրամանատար, 1993-1994 թթ.` Զանգեզուրի տարածաշրջանային ոստիկանապետ, 1994-2003 թթ.` մոտոհրաձգային գնդի հրամանատար:
2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 51 ընտրատարածքից:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: Անկուսակցական:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: