National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Արմեն Արշավիրի Աբրահամյան
Ծնվել է 1959թ. հունիսի 2-ին Եղեգնաձորի շրջանի Մալիշկա գյուղում:

1982թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, ստացել է գիտնական-ագրոնոմի որակավորում: 1986թ. ավարտել է ՀԱՄԼԿԵՄ կենտրոնական կոմիտեին կից  Մոսկվայի  բարձրագույն  դպրոցը, ստացել բարձրագույն քաղաքական կրթություն:

1975-1977թթ. աշխատել է արտադրությունում: 1982-1984թթ. ընտրվել է Մալիշկայի սովխոզի կոմերիտական կազմակերպության քարտուղար, 1986-1987թթ.` ՀԼԿԵՄ Եղեգնաձորի  շրջկոմի  երկրորդ, 1987-1991թթ.` առաջին քարտուղար: 1991-1993թթ. աշխատել է «Մոնիտոր»  հայ-ռուսական համատեղ փ/ձ տնօրեն, 1993-2001թթ.` ՀՀ պետական եկամուտների  նախարարությունում` Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչության պետ,  այնուհետեւ Վայոց ձորի  մարզի տարածքային հարկային տեսչության պետ, 2001-2003թթ.` ՀՀ պետական եկամուտների նախարարությունում` կազմվերահսկողության վարչության պետի տեղակալ, 2003-2004թթ.`  Կառավարությանն առընթեր  հարկային պետական ծառայության պետի խորհրդական, 2004-2007թթ.`  «Մագաս ինվեստ» ՓԲԸ տնօրեն:

2002թ. շնորհվել է  ՀՀ հարկային ծառայության երկրորդ դասի ավագ  խորհրդականի  դասային կոչում:

2004թ. հոկտեմբերի 14-ին Կորեայի Հանրապետության արտաքին  գործերի եւ առեւտրի նախարարի հրամանով նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության պատվո գլխավոր հյուպատոս:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am