Ծնվել է 1954թ. ապրիլի 12-ին Կամոյի շրջանի (այժմ Գավառ) Սարուխան գյուղում:
1975թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, 1989թ.` Մոսկվայի ԽՄԿԿ Կենտկոմին կից հասարակական գիտությունների ակադեմիան, 1994թ.` Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Մաթեմատիկոս, իրավաբան, քաղաքագետ: Իրավաբանական գիտությունների դոկտոր:
1975-1983թթ. ԵՊՀ-ում աշխատել է որպես դասախոս-ընթերակա: 1978-1983թթ. ընտրվել է ԵՊՀ ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի տեղակալ, ապա` քարտուղար: 1983-1985թթ. եղել է ՀԼԿԵՄ կենտկոմի քարտուղար:1985-1990թթ.` ղեկավարել է Հայաստանի Երիտասարդական կազմակերպությունը, ՀամԼԿԵՄ Կենտկոմի բյուրոյի անդամ /Մոսկվա/:
1986-1990թթ. ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, Գերագույն Խորհրդի նախագահության անդամ:
1990-1995թթ.` մեծամասնական ընտրակարգով ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր (թիվ 203 ընտրատարածք): Գերագույն Խորհրդի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
1995-1996թթ.` ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 121 ընտրատարածք): Ազգային ժողովի Սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Հանրապետություն» խմբակցության անդամ:
1995-1997թթ. եղել է ԱՊՀ ՄԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, 1996թ.-ից Միջխորհրդարանական միության անդամ։
1996-1998թթ.` նշանակվել է ՀՀ սոցիալական ապահովության նախարար:
1999-2003թթ. մեծամասնական ընտրակարգով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 41 ընտրատարածք): Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի քարտուղար:
2003-2007թթ. դարձյալ մեծամասնական ընտրակարգով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 32 ընտրատարածք): Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ: 2003թ. Միջխորհրդարանական միությունում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՄՄ-ի կին խորհրդարանականների համակարգող կոմիտեի անդամ:
2007թ. մայիսի 12-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
2007թ. հունիսի 7-ին ընտրվել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2008թ. հունիսի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի պետական կոմիտեի նախագահ:
Երեւանի պետական համալսարանի, Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի եւ Գավառի պետական համալսարանի խորհուրդների անդամ է։
1998թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 2006թ. դոկտորական թեզերը։ Գավառի պետական համալսարանի պրոֆեսոր։
Դասախոսում է Գավառի պետական համալսարանում եւ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում: 4 գրքի եւ 40-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:
Հայ կանանց միջազգային ասոցիացիայի նախագահ, Կանանց առողջության պահպանման ասոցիացիայի համանախագահ: «Երեւան», «Քեմբրիջ-Երեւան», «Հայաստանի մանկատներ» հիմնադրամների հոգաբարձու, «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» հոգաբարձուների խորհրդի համանախագահ:
Պարգեւատրվել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով, բազմաթիվ պատվոգրերով, շնորհակալագրերով, մեդալներով: