Ծնվել է 1963թ. նոյեմբերի 24-ին ԼՂ Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղում:
1986թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը` ինժեներ-էլեկտրատեխնիկի մասնագիտությամբ:
1986-1988թթ. աշխատել է «Հայգյուղ-մեքենայացում» ԳԱԱ-ում` որպես գիտական աշխատող:
1988-1994թթ. մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին, եղել է ԼՂՀ Հադրութի պաշտպանական շրջանի առաջին հրամանատարը, ապա` ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի 4-րդ բաժնի պետը:
1992թ. եղել է ԼՂՀ ԳԽ առաջին նախագահի խորհրդական:
1992-1996թթ. եղել է ԼՂՀ պաշտպանության բանակի առաջին ՊՇ հրամանատար:
1997-1999թթ. եղել է 1-ին ԲՇ հարավ-արեւելյան բրիգադի հրամանատարը:
1999թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ներքին գործերի նախարար:
1999թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարության տարածաշրջանային ինտեգրման վարչության պետ:
2000թ. նշանակվել է ՀՀ պաշտպանության փոխնախարար:
2000թ. ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
2003թ. ՀՀ նախագահի հրամանագրով նրան շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից:
2007թ. հունիսի 7-ին ընտրվել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, իսկ 2009 թվականի մայիսի 21-ին տվել է հրաժարական:
Պարգեւատրվել է ՀՀ երկրորդ աստիճանի «Մարտական խաչ», ԼՂՀ առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշաններով, «Խիզախության համար», «Դրաստամատ Կանայան» մեդալներով, «Մարշալ Բաղրամյան-100» հուշամեդալով:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: