Ծնվել է 1962թ. նոյեմբերի 28-ին Երեւանում:
1985թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, ստացել բանասերի որակավորում։
1996թ. ավարտել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ստացել քաղաքագիտության մագիստրոսի աստիճան։
2001-2002թթ. սովորել է Եվրախորհրդի քաղաքական հետազոտությունների Թբիլիսյան դպրոցում:
2006թ.ՀՀ ԳԱԱ-ում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն, ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1986-1987թթ. Թալինի շրջանի Աշնակ գյուղի միջնակարգ դպրոցում աշխատել է ուսուցիչ։
1986-1991թթ.` եղել է ՀԼԿԵՄ Երքաղկոմի պրոպագանդայի բաժնի վարիչ։
1991-1999թթ.` Համազգային հայ կրթական եւ մշակութային միության գործադիր տնօրեն։ 1999-2005թթ.` ՀՀ ԿԳՆ Միջազգային ծրագրերի համադրման եւ աջակցման կենտրոնի գործադիր տնօրեն:
1999 թվականից Համազգային հայ կրթական եւ մշակութային միության եւ «Համազգային» հիմնադրամի նախագահն է:
2005 եւ 2007թթ. որպես հրավիրյալ դասախոս դասավանդել է Գլենդելի Համայնքային Քոլեջում։
2002 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է, 2011 թվականից` Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի կառավարման խորհրդի անդամ:
Հեղինակ է թարգմանական երեք ժողովածուների՝ «12 պատմվածք եւ մեկ պիես» XX դարի ամերիկյան արձակի ժողովածու (1999), Վ. Սարոյան «Հայ մուկը» (2000), «XX դարի անգլիագիր արձակ» (2003)։
1986 թվականից հրապարակել է բազմաթիվ հոդվածներ եւ գիտական հրապարակումներ «Նորք», «Բանբեր», «Լրաբեր» «Ավանգարդ», «Երկիր», «Գարուն», «Ազատամարտ», «Ազդակ», «Անդրադարձ», «Երկիր Ավետյաց», «Դրոշակ» պարբերականներում։
Արժանացել է Կանադայի դեսպանատան մրցանակի` կանադական գրականության լավագույն թարգմանության համար։
Միջազգային մի շարք գիտաժողովների կազմակերպիչ է, կազմկոմիտեի անդամ, Գիտական ժողովածուների խմբագիր։
1990 թվականից ՀՅԴ անդամ է։
2006-2007թթ.` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից:
Ամուսնացած չէ: