Ծնվել է 1973թ. հոկտեմբերի 15-ին Երեւանում:
1995թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում, վերահսկում եւ տնտեսական գործունեության վերլուծություն» բաժինը: Տնտեսագետ: Տնտեսագիտության թեկնածու:
1990թ. աշխատել է «Սանտեխնիկ» կոոպերատիվում` որպես հաշվետար, 1993-1994թթ.` Հայկական հեռուստաընկերությունում` երիտասարդական-երաժշտական հաղորդաշարերի համահեղինակ եւ հաղորդավար, 1993-1995թթ.` «Արա» ՍՊԸ-ում` գլխավոր հաշվապահ, 1997-2000թթ.` ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում` նախ որպես տարիֆիկացիայի եւ վերլուծության բաժնի 1-ին կարգի մասնագետ, այնուհետեւ սերտիֆիկացման եւ լիցենզավորման բաժնի 1-ին կարգի մասնագետ, ապա թռիչքների անվտանգության տեսչության գլխավոր մասնագետ, 2000-2001թթ.` ՀՀ պետական գույքի կառավարման նախարարությունում` պետական բաժնեմասի տնօրինման բաժնի պետ, 2001-2004թթ.` ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում` վերլուծության եւ ռազմավարական ծրագրերի մշակման բաժնի պետ:
Ունի ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
2004 թվականից ՀՅԴ բյուրոյի տնտեսական հարցերով խորհրդականն է:
Դասախոսում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Հեղինակ է մի շարք գիտական, հրապարակախոսական եւ վերլուծական հոդվածների:
2007թ. մայիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: