Ծնվել է 1968թ. նոյեմբերի 8-ին` Երեւանում:
1985թ. ավարտել է Երեւանի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը:
1985թ. ընդունվել եւ 1992թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1988-1989թթ. ծառայել է բանակում:
1989-1993թթ. աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում որպես թղթակից, բաժնի վարիչ, այնուհետեւ` խմբագրի տեղակալ:
1993թ. նոյեմբերին ընտրվել է Երեւանի Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ:
1994-1997թթ. սովորել եւ ավարտել է ՌԴ նախագահին առընթեր Պետական ծառայության ակադեմիան` գերազանցության դիպլոմով:
1995թ. պաշտպանել է թեկնածուական թեզ` ստանալով իրավագիտության թեկնածուի գիտական աստիճան:
1995թ. հուլիսի 5-ին Շենգավիթի թիվ 5 ընտրատարածքից ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր:
1995թ. սեպտեմբերին ընտրվել է Հայաստանի Իրավագետների եւ քաղաքագետների միության նախագահ:
1997թ. Մոսկվայում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` ստանալով իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական կոչում:
1998թ. մարտին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
1998թ. հունիսին ընտրվել է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ:
1999թ. մայիսի 30-ին Շենգավիթի թիվ 21 ընտրատարածքից ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երկրորդ գումարման պատգամավոր, 1999թ. սեպտեմբերին ` Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար:
2000թ. ընտրվել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, իսկ 2002թ.-ին Կովկասում Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
2001-2003թթ. եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:
2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՕԵԿ): 2003թ. հունիսի 12-ից մինչեւ 2006թ. մայիսի 29-ը եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցությունից:
2008թ. մայիսի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
Մի շարք գիտական մենագրությունների, 100-ից ավելի գիտական եւ հրապարակախոսական հոդվածների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: