National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Մհեր Լեւոնի Շահգելդյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
29.09.1967
Կուսակցություն
«Օրինաց երկիր» կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն



Ծնվել է 1967թ. սեպտեմբերի 29-ին Երեւանում:

1992թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը, 1994թ.` Հայաստանի ամերիկյան համալսարանի հատուկ դասընթացները, 1996թ.` Հայկական մենեջմենթի կենտրոնը (CEMA): Փիլիսոփա: Քաղաքական գիտությունների թեկնածու: Ավելի քան 40 գիտական աշխատությունների հեղինակ:

1984-1985թթ. աշխատել է Երեւանի էլեկտրալամպերի գործարանում փորձարկող:

1985-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1992-1995թթ. սովորել է ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտուրայում: 1993թ. աշխատել է ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնում, 1993-1995թթ.` Մանկավարժական գիտությունների ԳՀԻ-ում՝ հասարակական գիտությունների բաժնի գիտաշխատող, 1995-1998թթ.` Հեռուստառադիոպետվարչության հասարակական-քաղաքական հաղորդումների բաժնում` մեկնաբան: 1996-1998թթ. եղել է «Հորիզոն» իրավական եւ քաղաքական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, 1998-2000թթ.` Հայաստանի ազգային ռադիոյի արտասահմանի համար տրվող հաղորդումների խմբագրության գլխավոր խմբագիր, 2000-2002թթ.` Հայաստանում ֆրանսիական համալսարանի փոխնախագահ:

2002-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՕԵԿ): ՕԵ խմբակցության անդամ:

2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՕԵԿ): Մինչեւ 2006թ. մայիսի 25-ը Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, այնուհետեւ` նույն հանձնաժողովի անդամ: ՕԵ խմբակցության անդամ:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցությունից:

2008թ. ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am