Ծնվել է 1943թ. սեպտեմբերի 21-ին Բաքվում:
1966թ. ավարտել է Ադրբեջանի պետական մանկավարժական ինստիտուտը, 2005թ.` ՌԴ Մոսկովյան ղեկավար աշխատողների մասնագիտական վերապատրաստման եւ որակավորման բարձրացման պետական ակադեմիան: Մաթեմատիկայի եւ գծագրության ուսուցիչ: Իրավաբան-իրավագետ:
1960-1965թթ. աշխատել է Բաքվի թիվ 2 մանկատանը` որպես դաստիարակ, 1966-1967թթ.` Դաշքեսանի թիվ 2 միջնակարգ դպրոցում` մաթեմատիկայի ուսուցիչ, 1967-1990թթ.` Հայաստանի տարբեր գիտահետազոտական ինստիտուտներում` սկսած կրտսեր գիտաշխատողից մինչեւ բաժնի վարիչ, եւ հաշվիչ կենտրոններում` սկսած բաժնի վարիչից մինչեւ տնօրենի տեղակալ: 1988-1991թթ. եղել է «Արցախ» հայրենակցական միության հիմնադիր անդամ եւ պատասխանատու քարտուղար, 1991-1995թթ.` ՀՀ ԳԽ Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետ, 1995-2004թթ. եւ 2006-2007թթ.` «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն: 2004-2006թթ. եղել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան:
2002 թվականից դասախոսում է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում:
Կանանց հանրապետական խորհրդի անդամ, ՀՀ Նախագահին առընթեր արտաքին հարաբերությունների եւ մարդու իրավունքների հարցերի, Պաշտպանության նախարարությանն առընթեր անհայտ կորածների, պատանդների եւ զինգերիների հարցերի, Միգրացիայի եւ փախստականների վարչությանը կից փորձագիտական խորհրդի, ԱՀՌԾ-ի պատրաստման խորհրդի եւ աշխատանքային խմբի անդամ:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: