Ծնվել է 1961թ. հունվարի 5-ին Երեւանում` ծառայողի ընտանիքում:
1978-1988թթ. աշխատել է Երեւանի էլեկտրաապարատների գործարանում որպես վարպետ:
1986թ. ընտրվել է Լենինյան շրջանի պատգամավոր:
1991թ. ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտը եւ ստացել հայոց լեզվի եւ գրականության ուսուցչի որակավորում: Մանկավարժական գիտությունների թեկնածու:
1994թ.-ից աշխատում է Երեւանի թիվ 191 դպրոցում` որպես պատմության եւ իրավունքի ուսուցչուհի:
2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՕԵԿ): Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՕԵ խմբակցության քարտուղար:
2005թ. ընդունվել է աշխատանքի Երեւանի Բակունցի անվան պետական մանկավարժական քոլեջում` որպես մանկավարժ:
2005թ.մանկավարժի օրվա առթիվ արժանացել է Ա.Բակունցի անվան մեդալի:
2010թ. ընտրվել է Բնության եւ հասարակության մասին միջազգային ակադեմիայի (հայկական մասնաճյուղ) իսկական անդամ, ակադեմիկոս:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցությունից:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: