Ծնվել է 1972թ. դեկտեմբերի 25-ին Երեւանում:
1994թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբան:
1994-1997թթ. ժամկետային զինվորական ծառայություն է անցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինվորական դատախազությունում, որտեղ աշխատել է որպես քննիչ, այնուհետեւ` ՀԿԳ ավագ քննիչ: 1997-1998թթ. աշխատել է Հայաստանի իրավագետների եւ քաղաքագետների միությունում` որպես իրավաբանական բաժնի մասնագետ, 1998-1999թթ.` ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում` ավագ խորհրդատու, 1999-2002թթ.` «Օրինաց երկիր» խմբակցության փորձագետ, 1999-2004թթ.` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, 2004-2005թթ.` մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի գլխավոր խորհրդական, 2005-2007թթ.` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցությունից:
2008թ.հուլիսի 22-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: