National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Գրիգոր Կարպիսի Ղոնջեյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
01.05.1959
Կուսակցություն
Միավորված Աշխատանքային Կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1959 թ. մայիսի 1-ին Երեւանում:

1980 թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, 1990 թ.`Կանադայի Յորքի համալսարանի (Տորոնտո) ադմինիստրատիվ ֆակուլտետի հատուկ դասընթացները: Տնտեսագետ, ֆինանսիստ:

1980-1990 թթ. աշխատել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում ավագ գիտաշխատող, դասախոս: 1990-1992 թթ. «Մասիս» առեւտրային բանկում` բաժնի պետ, վարչության նախագահի տեղակալ: 1992-1994 թթ. եղել է «Մենուա» ապահովագրական ընկերության նախագահ, ապա տնօրենների խորհրդի նախագահ, 1994-2001 թթ. «Հայագրոբանկ»-ում վարել է տարբեր պաշտոններ` կառավարչության պետ, վարչության նախագահի տեղակալ, վարչության նախագահ: 2002-2003 թթ. աշխատել է «Անելիք» բանկում վարչության նախագահի խորհրդական, 2002 թվականից` Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի դասախոս (համատեղության կարգով):

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՄԱԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՄԱԿ խմբակցության անդամ: ՄԱԿ անդամ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am