Ծնվել է 1973թ. հոկտեմբերի 7-ին Տավուշի մարզի Ոսկեւան գյուղում:
1995թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, 1997թ.` ՀՀ կառավարման դպրոցի (այժմ ակադեմիա) պետական կառավարում եւ տեղական ինքնակառավարում ֆակուլտետը, 1999թ.` Երեւանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան: Երկրաբան-երկրաֆիզիկոս, պետական ծառայող:
1993-1994թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում` որպես հերթապահ սեյսմոլոգ, 1995-2000թթ.` դինամիկ երկրաֆիզիկայի բաժնի մասնագետ, սեկտորի վարիչ, ապա բաժնի վարիչ, 1998-2002թթ.` ՀՀ կառավարման ակադեմիայում «Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման քաղաքական հիմունքներ», «Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման իրավական հիմունքներ» կրթաբլոկների ղեկավարի տեղակալ եւ ասիստենտ, 2002-2004թթ.` Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի իրավական եւ քաղաքական հարցերով փորձագետ, 2004-2005թթ.` հետազոտությունների համակարգող, 2005-2007թթ.` հետազոտությունների ղեկավար:
Ավելի քան 50 գիտական հրապարակախոսական հոդվածների, վերլուծությունների, 3 մենագրությունների հեղինակ է եւ 4 ժողովածուների համահեղինակ:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից:
Ամուսնացած է: Ունի մեկ երեխա: