National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Մյասնիկ Ժորայի Մալխասյան



Ծնվել է 1961թ. փետրվարի 15-ին Ապարանի շրջանի Թթուջուր գյուղում:

1987թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Ֆիզիկոս: Մանկավարժ:

1980-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1987թ. Թթուջյան գյուղում  աշխատել է ուսուցիչ, 1987-1995թթ.՝ Չքնաղ գյուղի դպրոցի տնօրեն: 1990-1995թթ.՝ Ապարանի շրջխորհրդի պատգամավոր:1997-1999թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ: ԵԿՄ  Արագածոտնի մարզխորհրդի նախագահ:

1995-1999թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 98 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ: «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:

1999-2003թթ.`  Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 28 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի ղեկավար:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am