Ծնվել է 1958թ. մարտի 3-ին Երեւանում:
1979թ. ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, 2003թ.` Երեւանի ֆինանսաբանկային եւ բորսայական համալսարանը: Մանկավարժ: Տնտեսագետ-ֆինանսիստ: Բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ: Տնտեսական ոլորտի մի շարք հոդվածների հեղինակ: Պարգեւատրվել է ՀՀ պաշտպանության նախարարի շնորհակալագրով (1999թ.), ՀՀ վարչապետի պարգեւով (2001թ.), շնորհակալագրով (2005թ.) եւ հուշամեդալով (2006թ.), Գարեգին Նժդեհի անվան ոսկե հուշամեդալով (2006թ.), ԱՊՀ երկրների առեւտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի պատվոգրով (2006թ.), ՌԴ տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարար Գ. Գրեֆի պատվոգրով (2006թ.), ՀՀ ԱԱՊ-ի «Մերկուրի» մրցանակով (2007թ.), ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի ոսկե հուշամեդալով (2009թ.):
1979-1982թթ. աշխատել է մանկավարժ Ապարանի դպրոցներում: 1984-1990թթ. զբաղեցրել է տարբեր պաշտոններ Երեւանի քաղաքապետարանի եւ Սովետականի շրջխորհրդի գործադիր կոմիտեներում: 1991-1995թթ. եղել է Շենգավիթի շրջխորհրդի պատգամավոր: 1993-1998թթ.` ՀՀ թեթեւ արդյունաբերության «Մոդելային կոշիկներ» ֆաբրիկայի գլխավոր տնօրեն, ապա` խորհրդի նախագահ: 1998-2001թթ., 2001-2004թթ. եւ 2004-2007թթ.` Շենգավիթ համայնքի ղեկավար: 1999թ. հիմնել է «Շենգավիթ» բարեգործական հիմնադրամը: 1999-2001թթ. եղել է Եվրախորհրդի տեղական ինքնակառավարման պալատում ՀՀ ներկայացուցիչը: 2002թ. հիմնադիր ժողովում ընտրվել է ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ, 2005 եւ 2006 թվականներին` վերընտրվել: 2003-2004թթ. եղել է ԱՊՀ երկրների ԱԱՊ ղեկավարների խորհրդի նախագահ, Համաշխարհային առեւտրի պալատների ասոցիացիայի, Եվրապալատի, ԱՊՀ երկրների ԱԱՊ ղեկավարների, Սեւծովյան ավազանի երկրների ԱԱՊ խորհուրդների անդամ: 2003թ.-ից Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հոգաբարձուների խորհրդի անդամ է: 2009թ.` ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի բյուջետային հանձնաժողովի անդամ: Շենգավիթ համայքի պատվավոր քաղաքացի (2006թ.): Շենգավիթ համայնքի ՀՀԿ խորհրդի նախագահ:
1998-1999թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 3 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ: ՀՀԿ անդամ:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: