Ծնվել է 1966թ. մարտի 10-ին Վրացական ՍՍՀ Բոգդանովկայի շրջանի Փոքր Գոնդուրա գյուղում:
1991թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը: Տնտեսագետ, ֆինանսիստ:
1991-1992թթ. աշխատել է «Մինի մաքս» փ/ձ-ում` որպես կոմերցիոն տնօրեն, 1992-1993թթ.` Վրաստանի առողջապահության եւ պետական ապահովության միասնական ֆոնդում` առաջատար մասնագետ, 1993-1994թթ.` Արդշինբանկի «Տաթեւ» մասնաճյուղում` տնտեսագետ, 1994թ.` ՀՀ կենտրոնական բանկի բանկերի եւ ֆինանսաբանկային կազմակերպությունների գործունեության կարգավորման վարչության առաջին կարգի մասնագետ, 1994-1996թթ.` Արդշինբանկի «Սպանդարյան» մասնաճյուղում` տնտեսագետ, 1996-1997թթ.` Հայէկոնոմբանկի «Աբովյան» մասնաճյուղում` կառավարչի տեղակալ, իսկ 1997-1998թթ.` կառավարիչ, 1999-2002թթ.` Հայէկոնոմբանկի «Խորհրդային» մասնաճյուղում` կառավարիչ, 2002-2003թթ.` Երեւանի «Կենտրոն» թաղապետարանում` թաղապետի խորհրդական, 2003-2006թթ.` «Յունիբանկ» ՓԲԸ «Կոմիտաս» մասնաճյուղում` կառավարիչ: 2003 թվականին ընտրվել է «Վիրահայերի միասնություն» հասարակական կազմակերպության համանախագահ: 2006-2007թթ. եղել է ITB միջազգային առեւտրային բանկի «Աբովյան» մասնաճյուղի կառավարիչ:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: