Ծնվել է 1974թ. դեկտեմբերի 6-ին Երեւանում:
1999թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը, 2001թ.` ԵՊԲՀ դատական բժշկության օրդինատուրան: 2001-2004թթ. սովորել է ԵՊԲՀ ասպիրանտուրայում, ընդ որում, 2003-2004թթ.` Ա.Հումբոլտի անվան համալսարանի ասպիրանտուրայում: Դատական բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ:
2003-2005թթ. եղել է ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախագահ:
2002-2004թթ. աշխատել է ԵՊԲՀ դատական բժշկության ամբիոնում` որպես ավագ լաբորանտ, 2004-2006թթ.` ասիստենտ, 2006 թվականից` դոցենտ, 2005-2007թթ.` ՀՀ վարչապետի օգնական:
2006թ. պարգեւատրվել է ՀՀ վարչապետի մեդալով: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: