Ծնվել է 1957թ. հունիսի 28-ին Հոկտեմբերյանի շրջանի Հոկտեմբեր գյուղում:
1984թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղը: Ճարտարագետ-տեխնոլոգ:
1975-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1978թ. Հոկտեմբերյանի (Արմավիր) շինանյութերի կոմբինատում («Շինանյութեր» ՍՊԸ) աշխատել է բանվոր, հաշվառող, հանքի վարիչ, փոխտնօրեն, տնօրեն, խորհրդի նախագահ:
1999-2003թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 40 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ:
2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 30 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
Պարգեւատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից պարգեւատրվել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանով՝ ի գնահատություն ազգային-եկեղեցական կյանքում նրա բազում իրագործումների:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: