National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Արծրունի Կնյազի Աղաջանյան

Ծնվել է 1955թ. նոյեմբերի 21-ին Արթիկ քաղաքում։

1979թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Տնտեսագետ։

1979-1981թթ. ծառայել է խորհրդային բանակում։

1981-1986թթ. աշխատել է Արթիկի շրջխորհրդի գործկոմում` որպես հրահանգիչ, 1986-1988թթ.՝ Հոռոմի տրիկոտաժի ֆաբրիկայում` տնօրեն, 1988-1999թթ.՝ Արթիկի գուլպայի ֆաբրիկայում` փոխտնօրեն։

1994թ. ապրիլ-օգոստոս ամիսներին մասնակցել է Արցախի պաշտպանությանը:

1999-2003թթ. մայիսի 30-ին Ազգային ժողովի պատգամավոր  (համամասնական ընտրակարգ, ՕԵԿ): Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ։

2003-2005թթ. եղել է Շիրակի մարզպետի տեղակալ, 2005-2006թթ.` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ: 2006-2008թթ. «Օրինաց երկիր» կուսակցությունում կատարել է կուսակցական աշխատանք:

2008թ. ապրիլի 23-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցությունից: «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ։

Ամուսնացած է, ունի չորս երեխա։
































ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am