Ծնվել է 1959թ. փետրվարի 26-ին Կիրովականում:
1981թթ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ինժեներ-շինարար:
1981-1984թթ. աշխատել է Կիրովականի թիվ 2 ճանապարհաշինարարական վարչությունում` որպես ինժեներ, 1984-1995թթ.` Կիրովականի սննդառում` ավագ ինժեներ, տեխնիկական բաժնի պետ, գլխավոր ինժեներ, փոխտնօրեն, 1995-2000թթ.` Լոռու մարզի «Առեւտրի եւ սպասարկումների» ՊՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, 2000-2001թթ.` «Հայանտառ» ՊՓԲԸ «Դսեղի անտառտնտեսություն» ԴՓԲԸ տնօրեն:
2008թ. ապրիլի 23-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցությունից: «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ:
2008թ. հունիսի 17-ին ընտրվել է Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: