National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Ռուբիկ Ժորայի Հարությունյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
16.01.1949
Կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1949թ. հունվար 16-ին Կոտայքի մարզի Կոտայք գյուղում:

1966-1967թթ. աշխատել է Կոտայք գյուղի կոլտնտեսությունում:

1976թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի «Բուժական գործ» ֆակուլտետը, ստացել է բուժական գծով բժշկի որակավորում:

1972-1974թթ. աշխատել է Աբովյանի շրջանային կենտրոնական հիվանդանոցի շտապօգնության կայանում` որպես բուժակ, 1976-1977թթ.` Աբովյանի շրջանային կենտրոնական հիվանդանոցում` բժիշկ-թերապեւտ ինտերն, 1977թ.` Կապուտանի բժշկական ամբուլատորիայի վարիչ, 1977-1979թթ.` շտապօգնության կայանի վարիչ, 1979-1984թթ.` գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ, 1984-1996թթ.` գլխավոր բժիշկ, 1996-1998թթ.` «Աբովյանի մանկական պոլիկլինիկա» ՊՁ տնօրեն, 1998-1999թթ.` ՀՀ Կոտայքի մարզպետարանի առողջապահության վարչության պետ, 1999-2007թթ.` «Աբովյանի պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրեն, 2007-2008թթ.` «Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն:

Պարգեւատրվել է «Պատվո նշան» շքանշանով, ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով: Ռուսաստանի Դաշնության բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ:

2008թ. մայիսի 26-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

2009թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am