Ծնվել է 1959թ. փետրվարի 10-ին Արարատի մարզի Դեղձուտ գյուղում:
1974-1975թթ. աշխատել է Արտաշատի ջրմուղ-կոյուղու վարչությունում` որպես բանվոր:
1980թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Պատմաբան, պատմության եւ հասարակագիտության ուսուցիչ:
Ուսանողական տարիներին զբաղվել է ակտիվ հասարակական աշխատանքներով, դասավանդել է Երեւանի պետական համալսարանի «Պատանի պատմաբան» դպրոցում: 1980-1981թթ. աշխատել է Արտաշատի շրջանի Կանաչուտ գյուղի միջնակարգ դպրոցում` որպես պատմության ուսուցիչ, այնուհետեւ ընտրվել է Դեղձուտ գյուղի կոլտնտեսության վարչության նախագահի տեղակալ, 1985-1987թթ. աշխատել է ՀԼԿԵՄ Արտաշատի շրջկոմում` որպես հրահանգիչ: 1987թ. ընտրվել է Դեղձուտ գյուղի կոլտնտեսության վարչության նախագահ, որտեղ աշխատել է մինչեւ կոլտնտեսության լուծարումը: 1990-1991թթ. նշանակվել է «Հայ դպրություն» կազմակերպության պատասխանատու քարտուղար: 1991թ. ընտրվել է Դեղձուտի գյուղական խորհրդի նախագահ, 1996-1999թ.` Դեղձուտի համայնքի ղեկավար (գյուղապետ): 2000թ. աշխատել է ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունում` որպես մարդասիրական օգնության բաժնի պետ: Նույն թվականին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Արարատի մարզպետարանի քարտուղար, 2002թ.` մարզպետի տեղակալ, 2004-2005թթ.` ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքները համակարգող նախարարի տեղակալ, 2005-2008թթ.` ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ:
Արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրի եւ Նանսենի անվան ոսկե մեդալի:
2008թ. հունիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով ՀՅԴ կուսակցությունից:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: