Ծնվել է 1960թ. հունվարի 1-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում:
1981թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային եւ հասարակական մասնագիտությունների (իրավագիտության) ֆակուլտետները: Ֆինանսիստ-տնտեսագետ: Իրավաբան:
1981-1983թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1983-1985թթ. աշխատել է Գլխհայջրշին վարչության թիվ 9 ՇՄՇ-ում` որպես պլանային-ֆինանսական բաժնի պետ, 1985-1986թթ.` Բերդի սովխոզում` բանվոր, 1986-1989թթ.` Տավուշի շրջանի ագրոարդում` վերահսկողության-վերստուգման աշխատանքների գծով մասնագետ, 1989-1991թթ.` ՀԿԿ Շամշադինի շրջկոմի կազմակերպական բաժնի հրահանգիչ, 1991-1993թթ.՝ Բերդի ռելեի գործարանի գլխավոր հաշվապահ, 1993-1995թթ.՝ Տավուշի կապի հանգույցի տնօրեն, 1995-1999թթ.՝ «Հայագրոբանկ»-ի Տավուշի մասնաճյուղի կառավարիչ:
1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 74 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ:
2003-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության քարտուղար:
2008թ. հուլիսի 3-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: