Ծնվել է 1958 թ. ապրիլի 3-ին Երեւանում:
1997 թ. ավարտել է Երեւանի Քըրք Քըրքորյանի անվան տնտեսաիրավաբանական համալսարանը: Հոգեբան:
1977-1979թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1979-1982 թթ. աշխատել է «Մասիս» կոշիկի ֆաբրիկայում վարպետ, 1982-1990 թթ. «Նաիրի» ավտոտեխսպասարկման կայանում` հրահանգիչ: 1990-1994 թթ. եղել է «Հայկ-7» կոշիկի արտադրության կոոպերատիվի նախագահ, 2000-2003 թթ.` Երեւանի Աջափնյակ համայնքի շենքերի եւ շինությունների շահագործման ՓԲԸ փոխտնօրեն:
2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 9 ընտրատարածքից: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: