Ծնվել է 1964թ. ապրիլի 26-ին Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում:
1982-1984թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1984-1990թթ. սովորել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում:
1990-1991թթ. մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանությանը եւ Վարդենիսի, Նոյեմբերյանի, Ղափանի, Գորիսի (Կոռնիձոր եւ Տեղ գյուղ) մարտական գործողություններին` ՀՀ ՆԳՆ առընթեր «Հատուկ գնդի» կազմում, 1992թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին` Լաչինի ինքնապաշտպանական մարտերին` «Զորավար Անդրանիկ» ջոկատի կազմում:
1981-1982թթ. աշխատել է Վարդենիկի սովխոզում` որպես բանվոր, 1991-1996թթ.` «Մարս-7» ՍՊԸ գործադիր տնօրեն, 2005-2007թթ.` Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի տեղակալ, 2008-2009թթ.` «Համո-Մարզպետունի» ՍՊԸ տնօրեն, 2009-2011թթ.` ՀՀ գյուղատնտեսության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ: 2005 թվականից ունի ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:
2005 թվականից «Վարդենիկ» ազատամարտի վետերանների հասարակական կազմակերպության խորհրդի անդամ է:
Պարգեւատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» պատվոգրով, ՀՀ Նախագահի հրամանագրով` «Մարտական ծառայության» մեդալով, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով` «Դրաստամատ Կանայան» մեդալով:
2011թ. մարտի 23-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Օրինաց երկիր» կուսակցությունից:
«Օրինաց երկիր» կուսակցության վարչության անդամ:
Ամուսնացած է, ունի չորս երեխա: