National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Սեդրակ Ֆիրդուսի Սարոյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
03.09.1967
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1967թ. սեպտեմբերի 3-ին Էջմիածնի շրջանի Հայկաշեն գյուղում:

1993թ. ավարտել է ՀՀ պաշտպանության նախարարության բարձրագույն ակադեմիական կուրսերը, 1996թ.` Հունաստանի ցամաքային զորքերի ակադեմիական դասընթացները, 2001թ.`  ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ակադեմիական դասընթացները: 2006թ. ավարտել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան` «Պետության ռազմական անվտանգություն» մասնագիտությամբ:

1985-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցներից է: 1989թ. ստեղծել է կամավորական ջոկատ, պաշտպանել Հայաստանի սահմանամերձ շրջանները, մարտնչել Արցախի ազատագրության համար: Նրա հրամանատարությամբ գործող ջոկատը, հետագայում «Արծվիկ-10» գումարտակը եւ օպերատիվ խումբը մարտնչել են Քելբաջարի, Կուբաթլիի, Զանգելանի ազատագրման ճակատամարտերում: 1993-2007թթ. եղել է ՀՀ զինված ուժերում գնդի, բրիգադի, բանակային 2-րդ, ապա 4-րդ կորպուսի հրամանատար:

2000թ. նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում:

ՀՀ Նախագահի կողմից պարգեւատրվել է «Արիության մեդալ» (1994թ.), «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի (1996թ.) եւ «Հայրենիքին մատուցված ծառայությունների համար» առաջին աստիճանի (2006թ.) մեդալներով, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից` «Մարշալ Բաղրամյան» (1997թ.), «Դրաստամատ Կանայան» (2002թ.), «Անբասիր ծառայության համար» առաջին եւ երկրորդ աստիճանի (2003թ., 2004թ.) մեդալներով:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 19 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի  մշտական հանձնաժողովի անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 19 ընտրատարածքից:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS